Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

  • 18-05-2022 10:45:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:
 
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն