Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել


Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել

  • 18-05-2022 11:03:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. «Մենք ջուր էինք խմում և եկան ու սկսեցին մեզ առևանգել»,-այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
Նրան և այլ քաղաքացիների բերման ենթարկեցին Կասկադի հարակից տարածքից:
 
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր.
 
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են։ Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։
 
Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է։
 
Այսօր կրկնապատկում և եռապատկում ենք մեր ջանքերը։ Հաղթանակը մոտ է»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play