Անհնազանդության ակցիաները շարունակվում են, արդեն բերման է ենթարկվել 73 ցուցարար


Անհնազանդության ակցիաները շարունակվում են, արդեն բերման է ենթարկվել 73 ցուցարար

  • 18-05-2022 11:09:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։
 
Նրանք մի քանի րոպեով փակել էին Երևանի Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, ցուցարարներն արագ բացեցին ճանապարհն ու հեռացան տարածքից` տեղափոխվելով Աբովյան-Թումանյան խաչմերուկ։ Այստեղ էլ նրանք մի քանի րոպեով փակեցին ճանապարհը։
 
Նշենք, որ փողոցները երկար փակ չեն մնում՝ նախքան ոստիկանների մոտենալը ցուցարարներն արագ հեռանում են տարածքից։
 
Աբովյան փողոցը պարբերաբար փակելով ցուցարարները քայլերթով անցնում էին մայթով, ոստիկանության ներկայացուցիչը հրահանգեց բերման ենթարկել բոլոր տղամարդկանց, ինչից հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, և ակցիայի մասնակից բոլոր տղամարդիկ բերման ենթարկվեցին։
 
Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր արդեն 73 ցուցարար է բերման ենթարկվել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը