Իշխան Սաղաթելյանը վրդովված հարձակվում է ոստիկանների վրա, հրահրում քաշքշուկ (տեսանյութ)


Իշխան Սաղաթելյանը վրդովված հարձակվում է ոստիկանների վրա, հրահրում քաշքշուկ (տեսանյութ)

  • 18-05-2022 13:11:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. Ընդդիմադիրների այսօրվա ակցիաները ևս ուղեկցվել են ոստիկանների հետ միջադեպերով, նրանց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելով:
 
Ակցիաներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ոստիկանության ներկայացուցչի հետ խոսելիս նրան ասել է, որ հայհոյելու համար բերման չեն ենթարկում, այժմ այդպիսի դեպքեր են արձանագրվում: Սրան ի պատասխան՝ ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ խուլիգանություններ թույլ չեն տալու:
 
Այս խոսքերից հետո ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը վրդովված հարձակվել է ոստիկանության տվյալ սպայի վրա և ասել, թե խուլիգանություններ ոստիկանությունն է թույլ տալիս, ինչից հետո քաշքշուկ է սկսել ոստիկանության ծառայողների և ակտիվիստների միջև: 
 
«Էդ ո՞վ ա ասում՝ խուլիգանություն, խուլիգանությունը դուք եք անում: Ով ժողովրդի հետ տենց խոսա, մատ էլ եմ թափ տալու, մի բան էլ ավել»,- ասել է Սաղաթելյանը ոստիկանության սպային: Արձագանքելով Սաղաթելյանին՝ ոստիկանության սպան ասել է, որ չի կարող, Սաղաթելյանն էլ պնդել է, թե կարող է ու հրել ոստիկանության ծառայողին:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը