Արձանագրվել են ռուս զինվորականների կողմից մահապատիժների և խոշտանգումների տասնյակ դեպքեր․ HRW


Արձանագրվել են ռուս զինվորականների կողմից մահապատիժների և խոշտանգումների տասնյակ դեպքեր․ HRW

  • 18-05-2022 13:35:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Human Rights Watch-ի ներկայացուցիչներն այցելել են Ուկրաինայի Կիևի և Չեռնիգովի մարզերի 17 բնակավայրեր և արձանագրել արտադատական ​​սպանությունների 22 դրվագ, ինը անօրինական սպանություն, վեց հնարավոր բռնի անհետացում և խոշտանգումների յոթ դրվագ, գրում է BBC-ն:
 
20 խաղաղ բնակիչ իրավապաշտպաններին պատմել է նվաստացուցիչ պայմաններում անօրինական կալանքի դեպքերի մասին։
 
«Քաղաքացիների նկատմամբ այս չարաշահումները հստակ ռազմական հանցագործություններ են, որոնք պետք է հետաքննվեն արագ և անաչառ», ասել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
 
Ապրիլի 10-ից մայիսի 10-ը Human Rights Watch-ը զրուցել է 65 մարդու՝ խոշտանգումներից փրկվածների, նրանց ընտանիքների անդամների և այլ վկաների հետ: Իրավապաշտպանները նաև ուսումնասիրել են իրեղեն ապացույցները ենթադրյալ հանցագործությունների վայրերում, զոհերի և վկաների կողմից տարածված լուսանկարներն ու տեսանյութերը:
 
Ռուսաստանը հերքում է իր զինվորականների մասնակցությունը՝ նման հաղորդումները անվանելով «բեմականացում»։
 
Այնուամենայնիվ, հավաքագրված ապացույցների և իրեղեն ապացույցների ծավալը հանցագործությունների մասին, որոնք հավանաբար կատարվել են ռուս զինվորականների կողմից, շարունակում են աճել, գրում է BBC-ն։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play