Էստոնիան ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում


Էստոնիան ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում

  • 18-05-2022 14:44:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Էստոնիայում մեկնարկել է համատեղ զորավարժությունները ՆԱՏՕ-ի ուժերի հետ։ Հրապարակված տեսանյութում Էստոնացի զինվորականները թիրախի վրա կրակ արձակելով սովորում են ինչպես կիրառել հակատանկային «Ջավելին» շարժական հրթիռային համակարգը։ Զորավարժություններին մասնակցում են նաև էստոնացի պահեստազորայիններ։
 
«SIIL-22» կոչվող զորավարժություններին էստոնացի 15 հազար զինծառայող է մասնակցում, այդ թվում՝ 7 հազար 100 պահեստազորային ու դաշնակիցների 4 հազար 200 զինվորականներ։
 
Երկրի հարավում, Լատվիայի հետ սահմանամերձ շրջանում զորավարժությունները շարունակվելու են մինչև հունիսի 3-ը։
 
Էստոնիայում համատեղ զորավարժությունները մեկնարկեցին այն պահին, երբ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անհանգստացած Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
 
«Երկու երկրների անդամակցումը Բալթյան տարածաշրջանում կբարձրացնի անվտանգության մակարդակը», - անցած երկուշաբթի ասել էր Էստոնիայի արտաքին գործերի նախարար Էվա-Մարիա Լիյմետսը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play