Ընդդիմության ակցիաներին Ռուստամ Բադասյանը 40-50 հազար մարդ չի տեսնում


Ընդդիմության ակցիաներին Ռուստամ Բադասյանը 40-50 հազար մարդ չի տեսնում

  • 18-05-2022 14:55:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իշխանափոխության համար պետք է հանրային աջակցություն, սակայն որևէ նշույլ հանրային աջակցության ես չեմ տեսնում:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կազմակերպած ակցիաներին, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
 
Ընդդիմության պնդմանն ի պատասխան, թե իրենց հանրահավաքներին 40-50 հազար մարդ է մասնակցում, Բադասյանն հայտնեց՝ այդպիսի թիվ ինքը չի տեսնում ակցիաներին:
 
Հարցադրմանը՝ ընդդիմության ակցիաները տնտեսապես ինչպես կարող են ազդել պետության վրա, ՊԵԿ նախագահը հայտնեց, որ անորոշություններ չկան.«Երկրում այնպիսի անկայունություն չկա, որը կարող է էական բացասական ազդեցություն առաջացնել: Բայց տեղային հետևանքներ կարող են առաջանալ, օրինակ՝ հանրային սննդի կազմակերպման, ռեստորանային, տուրիստական գործունեության վրա»:
 
Ոստիկանության գործունեության մասին էլ խոսելիս, Բադասյանը նշեց՝ ոստիկանները համաչափության բոլոր ստանդարտներով է աշխատում:
 
«Եթե առանձին դեպքեր են լինում, երբ ոչ համաչափ ուժ է կիրառում, ապա պատկան մարմինները պետք է արձագանքեն»:
 
Հարցին՝ իշխանությունը ժողովրդից հեռացե՞լ է, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց: Նա հավաստիացրեց, որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կվկայեին այդ մասին։ 
 
Պատասխանելով հարցին, թե ինչու այդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս ուղիղ եթերներ չի մտնում, պատահական հեռախոսազանգեր չի կատարում քաղաքացիներին և չի այցելում նրանց, Բադասյանը նշեց, որ եթե ինչ-որ բան հրապարակայնորեն չի արվում, չի նշանակում, թե դա տեղի չի ունենում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play