Կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել ԱԹՍ-ի հարվածից տուժած Նորակերտին


Կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել ԱԹՍ-ի հարվածից տուժած Նորակերտին

  • 18-05-2022 16:00:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի համապատասխան  որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ մանկապարտեզին պատճառված վնասի փոխհատուցման համար։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 միլիոն  65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակարանների սեփականատերերին, 130 հազար դրամը՝ Ս. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին եւ 35 հազար դրամը՝ մանկապարտեզին։
 
Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանի հավաստմամբ՝ բնակիչներին հասանելիք գումարներն արդեն փոխանցվել են, իսկ կազմակերպություններին հասանելիք գումարները կփոխանցվեն պայմանագրային կարգով։
 
Խոսրով Խլղաթյան 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play