Թուրքիայում բնակչության 52%-ը կարծում է, որ ընդդիմությունը կհաղթի Էրդողանին


Թուրքիայում բնակչության 52%-ը կարծում է, որ ընդդիմությունը կհաղթի Էրդողանին

  • 18-05-2022 16:20:51   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության մոտ 52%-ը համոզված է, որ ընդդիմության թեկնածուն առավելության կհասնի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Իսկ թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այդ հարցում մեկից ավելի անուններ են շրջանառվում:
 
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդիմության միասնական թեկնածուի գլխավոր հավակնորդներից է:
 
Ըստ հարցման տվյալների՝ ընտրությունների  2-րդ փուլ անցնելու պարագայում Քըլչդարօղլուն 8.4% առավելությամբ կգերազանցի Էրդողանին:
 
Կուսակցությունների հաշվարկով, եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) կստանա 25.4%, իսկ գլխավոր ընդդիմադիր CHP-ն՝ 23.9% քվե։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը