«Դրսի մարդիկ» էս ամեն ինչը հաշվել են ու ավելի մեծ «հաշիվ» են դեմ տալու. Սուրենյանց


«Դրսի մարդիկ» էս ամեն ինչը հաշվել են ու ավելի մեծ «հաշիվ» են դեմ տալու. Սուրենյանց

  • 18-05-2022 16:56:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
 
 
«Եկել է իրերն իրենց ժամանակով կոչելու ժամանակը։
 
Փողոցի, այսպես կոչված, բողոքական զանգվածը մաքսիմում 10000 մարդ է, փողոց փակելու գործընթացին մասնակցում է դրա ընդամենը 10%-ը։
 
Հիմա. Նիկոլն ունի երկու տարբերակ։
 
Ցանկալին այն էր, որ նա երկխոսություն նախաձեռնի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։
Չի անում։
 
Երկրորդ տարբերակը` հասարակական կարգը վերականգնելն է։ Եթե Նիկոլը կարողանում է օրական 400 մարդ բերման ենթարկել ու հեշտությամբ փողոցներ բացել, ուրեմն` այդ խնդիրներն էլ կարող է լուծել։
Բայց կրկին չի անում։
 
Հետեւությունը մեկն է` էս կլոունադան իշխանության սրտով է, որը դրսում, ամենայն հավանականությամբ, ժամանակ շահելու խնդիր ունի։
Բայց հաշվարկը շատ պրիմիտիվ է։
 
«Դրսի մարդիկ» էս ամեն ինչը հաշվել են ու ավելի մեծ «հաշիվ» են դեմ տալու...»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play