Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային


Եվրահանձնաժողովն առաջարկել Է եւս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային

  • 18-05-2022 18:00:37   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է մակրոֆինանսական օգնության եւս մեկ փաթեթ՝ մինչեւ 9 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
 
ԵՀ-ն առաջարկում Է Կիեւի հետ միասին ստեղծել ուկրաինական տնտեսության վերականգնման ծրագիր եւ այդ ուղղությամբ միավորել ԵՄ անդամ երկրների, միջազգային հովանավորների, ֆինանսական հաստատությունների եւ մյուս գործընկերների ջանքերը: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ տնտեսության վերականգնումը պետք Է ընթանա ներդրումների եւ բարեփոխումների զուգակցության հաշվին: Եվրոպայի օգնությունը ժամանակի ընթացքում Ուկրաինային կօգնի ընթանալ լինելիության ուղիով:
 
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ հիշեցրել Է ԵՄ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերի մեծացման մասին եւ նշել Է համակարգման անհրաժեշտությունն այդ միջոցները ծախսելու դեպքում: Նա մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ նպատակային աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի պաշտպանական մատակարարումների համատեղ պլանավորմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը