Գուտերեշը Մոսկվային կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը


Գուտերեշը Մոսկվային կոչ է անում ապաշրջափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը

  • 19-05-2022 10:36:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ նախազգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներում զանգվածային սովը և թերսնուցումը կարող է երկարաձգվել մի քանի տարի, եթե այժմ քայլեր չձեռնարկվեն համաշխարհային պարենային ճգնաժամին վերջ տալու համար:
 
Գուտերեշը ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման կոչ է արել Ռուսաստանին:
 
Ուկրաինայում աճեցվում է ցորենի համաշխարհային պաշարների 12 տոկոսը, եգիպտացորենի 15 տոկոսը, արտադրվում է արևածաղկի ձեթի 50 տոկոսը։
 
Մինչ ռուսական ներխուժումը Ուկրաինայի նավահանգիստներով ամսական արտահանվել է 4,5 միլիոն տոննա գյուղմթերք։ Սակայն քանի որ Օդեսայի, Չերնոմորսկի և ուկրաինական այլ նավահանգիստներ արգելափակված են ռուսական ռազմանավերի կողմից, մատակարարումները կարող են իրականացվել միայն ծանրաբեռնված ցամաքային ուղիներով, ինչն արդյունավետ չէ: Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ Ուկրաինային շարունակել հացահատիկի արտահանումը։
 
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է, թե Արևմուտքի անգրագետ մակրոտնտեսական քայլերն են խարխլել աշխարհում պարենային անվտանգությունը, և այդ ոլորտում խնդիրները սկսվել էին ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ առաջ:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play