Միջադեպ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ փակ է Հաղթանակ կամուրջը
19-05-2022 11:57:02 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրավաբան.net. Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնում է․
«Քաղաքացին բարձրացել էր ավտոբուսի վրա և դրոշ էր ծածանում։ Նրան փորձեցին բերման ենթարկել, մեր հայրենակիցները թույլ չտվեցին, ոատիկանների հետ բախում առաջացավ»։
Այժմ միակողմանի փակ է Հաղթանակ կամուրջը։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են։
Այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Վարդևանյանը ոստիկաններին խնդրեց տարածքից հեռացնել այն ոստիկանին/ներին, որոնք բռնություն էին գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ։