Բայդենը Կիևին չի մատակարարում ՀԿՌՀ-եր՝ վախենալով, որ դրանք կկիրառվեն ՌԴ-ի տարածքում․ Politico


Բայդենը Կիևին չի մատակարարում ՀԿՌՀ-եր՝ վախենալով, որ դրանք կկիրառվեն ՌԴ-ի տարածքում․ Politico

  • 19-05-2022 12:03:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Կիևը վրդովված է այն բանից, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի ցանկանում Ուկրաինային տրամադրել մեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք Ուկրաինայի իշխանություններին հատկապես անհրաժեշտ են Դոնբասում։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
 
Խոսքը, մասնավորապես, ամերիկյան ժամանակակից HIMARS համակարգերի մասին է, որոնց կրակային հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Ուկրաինան իր տրամադրության տակ ունի հին խորհրդային համակարգեր, սակայն դրանց արդյունավետությունը շատ ավելի ցածր է:
 
Ըստ Կիևի՝ ամերիկյան համակարգերը կօգնեն Ուկրաինային գերազանցել ռուսական ծանր հրետանուն հեռահարությամբ, կրակի արագությամբ և ավերիչ ուժով, ինչը կարող է մեծապես որոշել պատերազմի ելքը։ Սակայն, ինչպես գրում են հրապարակման հեղինակները, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ուկրաինան կարող է համակարգերն օգտագործել ռուսական տարածքին հարվածելու համար, ինչը սպառնում է կտրուկ սրել հակամարտությունը։
 
Բայդենի վարչակազմում Politico-ի աղբյուրը հայտնել է, որ Կիևը և Վաշինգտոնը շարունակում են ակտիվորեն քննարկել այս հարցը, սակայն Կիևի ոչ բոլոր խնդրանքները կարող են արագ իրականություն դառնալ:
 
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, հիշեցնում են Վաշինգտոնում։
 
«Մենք պետք է որոշումներ կայացնենք՝ ելնելով այն բանից, թե զենքի որ համակարգերն ավելի մեծ ազդեցություն կապահովեն», – Politico-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան, ով խնդրել է անանուն մնալ:
 
Այս պահին որոշվել է, որ Կոնգրեսի կողմից հատկացված գումարի դիմաց ավելի նպատակահարմար է ուղարկել, օրինակ, 90 հաուբից և մեծ քանակությամբ զինամթերք, քան նույն գումարով մի քանի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, պարզաբանում է աղբյուրը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play