Հիշեք, որ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը լինելու է ձեր թալանած հաշիվները ու ձեր թալանած գույքը․ ՔՊ պատգամավոր


Հիշեք, որ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը լինելու է ձեր թալանած հաշիվները ու ձեր թալանած գույքը․ ՔՊ պատգամավոր

  • 19-05-2022 13:45:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Փողոց դուրս եկած ընդդիմադիրները պայքարում են իրենց ունեցվածքի համար, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
 
«Մենք ԱԺ դահլիճում քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները եկել են փողոց և իրենց գերթանկարժեք ավտոմեքենաներով որոշել են փակել փողոցները։ Այս պահի դրությամբ ապօրինի գույքի հարցով կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ով վնասի գնահատվող չափը, որը պետք է վերադարձվի ՀՀ-ին, կազմում է 43 մլրդ դրամ։ Եվ այս 300-ն էլ սահամանաչափը չէ, վստահաբար նոր գործեր էլ են լինելու։
 
Ու բնական է, որ էս մարդիկ պիտի պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար, բնական է նաև, որ դա պետք է փորձեն քողարկել, օրինակ, Արցախի դրոշի հետևում։ Օրինակ՝ պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով տենդագին կերպով փողոցներում փորձում է ոստիկաններին գրկել, ծառս լինել նրանց վրա, կարծում եմ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ իր հորը հորդորեր, որպեսզի Քասախ գյուղը փրկեին, որի բոլոր հողակտորները կամ Աննա Մկրտչյանի անունով են, կամ եղբոր։ Վահե Հակոբյանն իրեն թույլ է տալիս Իշխան Սաղաթելյանի հետ մեկտեղ ՀՀ ոստիկանների վրա մուննաթ գալ, հայհոյել։ Ես էլ այստեղից ասում եմ՝ գլուխներդ պատին կտաք, պարոնայք պատգամավորներ։ Էն, որ դուք անձեռնմխելիություն ունեք, դա դեռ չի նշանակում, որ բարոյական սահմաններ էլ չպիտի ունենաք։
 
Եվ եթե դուրս եք եկել ձեր թալանի համար պայքարելու, բարի եղեք գոնե այդ ամեն ինչն անել բարեկրթության սահմաններում։ Եվ ամեն երեկո, երբ կանգնում եք 2-3 քաղաքացիների առաջ ու բաց փողոցների պարագայում հայտարարում, թե քաղաքը պարալիզացվել է ու պարալիզացնելու եք վաղը, անպայման հիշեք, որ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը որ լինելու է, դա լինելու է ձեր թալանած հաշիվները ու ձեր թալանած գույքը»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը