ԱՄՆ-ը սպառազինության նոր խմբաքանակ է պատրաստում՝ Ուկրաինա ուղարկելու համար
19-05-2022 16:07:58 | Ուկրաինա | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ-ը պատրաստվում է Ուկրաինային զենքի ևս մեկ խմբաքանակ փոխանցել, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի M777 հաուբիցներ։ Համապատասխան լուսանկարները հրապարակվել են մայիսի 19-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում, գրում է Factor.am-ը։
«ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի անդամները պատրաստում են M777 155 մմ տրամաչափի հաուբիցներ՝ այլ պարագաների և զինամթերքի հետ միասին տեղակայելու համար, որպես ԱՄՆ անվտանգության աջակցության մաս Ուկրաինային»,- ասվում է լուսանկարների նկարագրում:
Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին օգնության և աջակցության համար։ Հաղորդվում է, որ առաջին գծում աշխատում են արդեն Ուկրաինա տեղափոխված գրեթե բոլոր ամերիկյան M777 հաուբիցները։