Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Իշխան Սաղաթելյան


Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Իշխան Սաղաթելյան

  • 19-05-2022 22:24:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Մայիսի 19-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։
 
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
 
«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։
 
«Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
 
Ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, այդ ժամին կկայանա հանրահավաք։
 
 
 
 
 
  
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը