Ուկրաինան պատերազմը եւ բանակցությունները վարելու է այնպես, ինչպես պետք է իրեն․ Կիեւ
20-05-2022 10:44:59 | Ուկրաինա | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի հետ բանակցությունները չեն ավարտվել, դրանք կասեցված են, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Lragir.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։
Զելենսկու բանակցությունները Պուտինի հետ տեղի կունենան, եթե անհրաժեշտ լինի, հավելել է նա։
«Ուկրաինան այսօր արդեն իրավունք ունի մոդերացնելու բանակցային գործընթացը։ Այսինքն՝ մեր Զինված ուժերն արդեն պատերազմը վարում են այնպես, ինչպես պետք է Ուկրաինային։ Բանակցային գործընթացի՝ որպես պատերազմի գործիք, մոդերատորությունը բացառապես Ուկրաինայի և Ուկրաինայի նախագահի իրավասությունն է»,- ասել է Պոդոլյակը։
Պոդոլյակն ասել է, որ Ռուսաստանը «պետք է հասկանա, որ այս պատերազմում հաղթանակ չի ունենա»։ Նրանք պետք է հասկանան, որ այս պատերազմի արդյունքում ամեն ինչ կկորցնեն, ուստի պետք է դադարեցնեն այն»։