ԱԺ մի քանի պատգամավորներ մուտք են գործել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը


ԱԺ մի քանի պատգամավորներ մուտք են գործել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

  • 20-05-2022 13:18:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ մի քանի պատգամավորներ մուտք են գործել «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը: 
 
Ըստ Panorama.am-ի՝ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն ընդդիմադիր պատգամավորներին թույլ չի տվել մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
 
«Մենք ուզում ենք ներս մտնել ու միջազգային հանրությանն իրազեկել, թե ինչ  է տեղի ունենում Հայաստանում։ Ես ուզում եմ պատմել քաղբանտարկյալ իմ ընկերոջ մասին, որ պայքարել  է Արցախում»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։
 
«Փաստացի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում, ոստիկանական պատնեշների հետևում։ Նա չի կարող ազատ շրջել Հայաստանում»,- ավելացրեց Աննա Գրիգորյանը։
 
Հյուրանոց մուտք գործած պատգամավորները սկսեցին վանկարկել «shame»,  «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար»։
 
Նշենք, որ քննարկմանը  նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը