1992 թվականից սկսած ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն․ Լին Թրեյսի


1992 թվականից սկսած ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն․ Լին Թրեյսի

  • 20-05-2022 15:50:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1992 թվականից սկսած ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն, որը միտված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, հայտնում է Lragir.am-ը: 
 
«Ես ուզում եմ նշել, որ մենք միայնակ չենք այս ոլորտում, կան այլ գործընկերներ, Եվրամիության մեր գործընկերները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները, որոնք երկկողմ ձևափով աշխատում են Հայաստանի հետ։ Ես ուզում եմ իմ գնահատանքը հայտնել հայ ժողովրդին, որովհետև այն, ինչ մենք անում ենք աջակցության տիրույթում, դա հնարավոր չէր լինի, եթե չլիներ փոխգործակցություն, չլիներ ժողովրդի կամքը, չլինեին մարդիկ, որոնք ցանկանում էին քաղել այդ աջակցության պտուղները։ Եվ ԱՄՆ-ն լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հասատատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը։ Եվ մի բան, որը կարծում եմ ամենակարևորն է, մարդկային կապիտալում ներդրումներն են։ Եթե մարդկային կապիտալում ներդրումներ չես կատարում, չես կարող հաջողել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play