Հայաստանում են Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները


Հայաստանում են Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները

  • 20-05-2022 16:27:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։ 
 
ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ  մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները
 
 Պատվիրակության անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play