Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները հանդիպել են Թուրինում


Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները հանդիպել են Թուրինում

  • 21-05-2022 10:00:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 20-ին Եվրոպայի Խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Զրուցակիցները քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ընդհանուր հետաքրքության ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
 
Նախարար Միրզոյանը հատկապես կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը՝  հույս է հայտնելով, որ ԵԱՀԿ-ում գալիք նախագահության շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիան կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման գործում։ 
 
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը՝ հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանը հասնելու համար։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play