Ֆրանսիայի արտգործնախարար կնշանակվի Կատրին Կոլոննան` Ժակ Շիրակի նախկին խոսնակը


Ֆրանսիայի արտգործնախարար կնշանակվի Կատրին Կոլոննան` Ժակ Շիրակի նախկին խոսնակը

  • 21-05-2022 10:32:51   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում Ժան-Իվ Լը Դրիանին կփոխարինի Կատրին Կոլոննան, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը, գրում է «Ազատությունը»: 
 
66-ամյա Կոլոննան մասնագիտությամբ դիվանագետ է, ավելի վաղ ղեկավարել է Իտալիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, այս պահին էլ Ֆրանսիայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում։
 
9 տարի՝ 1995-2004 թվականներին, Կոլոննան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի խոսնակն էր:
 
Այսպիսով, Կատրին Կոլոննան կդառնա Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության երկրորդ կին արտգործնախարարը. առաջինը Միշել Ալիո-Մարին է, որը դիվանագիտական գերատեսչությունը գլխավորել է 2010-11 թվականներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը