ՌԴ ՊՆ-ն հայտնում է Մարիուպոլի Ազովստալն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին


ՌԴ ՊՆ-ն հայտնում է Մարիուպոլի Ազովստալն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

  • 21-05-2022 11:10:08   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից հանձնված ուկրաինացի զինվորականների դուրսբերման և քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին։ Lragir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
 
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ձեռնարկության ստորգետնյա օբյեկտները անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։
 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից դուրս է բերվել հատուկ զրահամեքենայով։
 
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Կոնաշենկովի խոսքով, մայիսի 16-ից ուկրաինական Ազովի գնդի և Ուկրաինայի զինված ուժերի 2439 զինծառայողներ, որոնք արգելափակվել են գործարանի տարածքում, վայր են դրել զենքերը և հանձնվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը