Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ակտիվացմանը


Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ակտիվացմանը

  • 21-05-2022 13:10:08   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ինտենսիվացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
 
Բայդենը նշել է, որ հիմա կա կարևոր հնարավորություն՝ տևական խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում: «Միացյալ Նահանգները պատրաստ է  աջակցելու ինտենսիվացնելու դիվանագիտական շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև ու օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
 
Բայդենը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նպատակաուղղված քայլեր ժողովրդավարական կառավարման ու բարեփոխումների ոլորտում՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play