Ուկրաինան այսօր պաշտպանում է մոտ 700 հազար զինվորական․ Զելենսկի


Ուկրաինան այսօր պաշտպանում է մոտ 700 հազար զինվորական․ Զելենսկի

  • 21-05-2022 16:43:03   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մոտ 700 հազար զինվոր այսօր պաշտպանում է Ուկրաինան։ Այս մասին նա հայտարարել է տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում, հայտնում է Lragir.am-ը։ Նախագահը նշել է, որ այն ուժերով, որոնք ներխուժման սկզբում էին, Ուկրաինան չկարողացավ կանգնեցնել Ռուսաստանի Դաշնությանը այն պատճառով, որ երկրի տարածքը պետք է պաշտպանվեր բազմաթիվ ուղղություններով։
 
Նա հիշեցրել է, որ տարեսկզբին հրամանագիր է ստորագրել զորքերը ևս 100 հազարով ավելացնելու մասին։ «Նույնիսկ գումարած 100.000-ը չկարողացավ կանգնեցնել նրանց։ Այսօր 700.000 է, դուք տեսնում եք 700.000 մարդու աշխատանքի արդյունքը, ովքեր կռվում են։ Նրանք տեղաբաշխված են երկրի ողջ տարածքում», ասել է Զելենսկին:
 
Երկրի ղեկավարը հավելել է, որ ինքը չի ցանկանում քննարկել ՆԱՏՕ-ի հարցը, սակայն այդ երկրներն ունեն զենք և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կկարողանային պաշտպանել երկինքը Ուկրաինայի վրա ՌԴ արձակած առաջին հրթիռներից։
 
«Կարծում եմ, որ մենք լավ էինք պատրաստվել այս պատերազմին: Նրանք չգիտեին շատ բաների մասին, և հետո նրանք ստացան այդ ամենը», ասել է Զելենսկին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը