Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
21-05-2022 16:58:32 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն է տրամադրվում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, հայտնում է Panorama.am-ը:
«Մայիսի 21-ին նախագահը ստորագրել է օրենք Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ամերիկայի առաջնորդը եռօրյա այցով այժմ գտնվում է Սեուլում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, իսկ Սենատը՝ հինգշաբթի օրը։