Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը
21-05-2022 17:58:09 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արձանի տեղադրումը նվիրված է մեծ գործչի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:
Միջոցառմանը ներկա ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ խորհրդանշական դեր ունի Արցախում Սախարովի արձանաի տեղադումը։
Արտակ Բեգլարյան.jpg (1.22 MB)«Շատ ողջունելի նախաձեռնություն է, և մեզ համար խորհրդանշական է, որ Սախարովի արձանը տեղադրվում է Արցախում հատկապես այս շամանակաշրջանում` հաշվի առնելով մեր դժվար պայմանները` մեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից, նաև Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն Արցախում, որոնք երկուսն էլ ուղիղ կերպով առնչվում են Սախարովի հետ. նաև խաղաղության մեր պահանջարկը, ցանկությունը, որի գլխավոր պաշտպաններից ու երաշխավորներից մեկը Սախարովն է դարձել` իր գործունեությամբ` ֆիզիկայի բնագավառում, նաև իրավապաշտպան ոլորտում»,- ասել է Ա․ Բեգլարյանը: