Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները հավասար են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի 9 տարվա կորուստներին


Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները հավասար են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի 9 տարվա կորուստներին

  • 23-05-2022 12:25:38   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի զոհերի թիվը հավանաբար նույնն է, ինչ Խորհրդային Միության զոհերի թիվը Աֆղանստանում ինը տարի տևած պատերազմի ընթացքում: Այս մասին ասվում է պատերազմի մասին բրիտանական հետախուզության ամենօրյա տեսության մեջ, որը հրապարակում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Lragir.am-ը:
 
Հետախուզությունը նշում է. Ռուսաստանի հասարակությունը նախկինում զգայուն է եղել պատերազմների ժամանակ կրած կորուստների նկատմամբ: Ուստի, քանի որ Ուկրաինայում զոհերի թիվն աճում է, կորուստներն ավելի ակնհայտ են դառնալու, իսկ պատերազմի վերաբերյալ հանրային դժգոհությունը և այն բարձրաձայնելու ցանկությունը կարող են մեծանալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը