Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին


Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

  • 23-05-2022 13:37:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
 
«Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են, ինչի արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա. Ս.-ի դին (ծնված 1968 թ.)»- նշված է հաղորդագրության մեջ:
 
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
 
Մայիսի 6-ին ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
 
Մինչ օրս որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play