Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է COVID-19-ի 22 դեպք. մահացել է 1 մարդ


Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է COVID-19-ի 22 դեպք. մահացել է 1 մարդ

  • 23-05-2022 14:19:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 422 հազար 939-ի, որից 412 հազար 221-ը`առողջացման, 8624-ը` մահվան ելքով:
 
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 150 քաղաքացի, մահացել՝ 1 մարդ:
 
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 388 բուժառու:
 
Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 121 թեստավորում, 
 
 Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 89 հազար 295 -ի:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play