Էրդողան․ «ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին»


Էրդողան․ «ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին»

  • 23-05-2022 15:30:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ազատությունը»։
 
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից ահաբեկչության դեմ պայքարում մենք պատշաճ օգնություն չենք ստացել։ Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է Շվեդիան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
 
«Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք դաշինքում, հստակ է, մենք շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ», - նշել է Էրդողանը։
 
2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժմանն ի պատասխան Շվեդիան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Անկարային։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play