Գրիգորյանն ու Կասպրշիկը քննարկել են ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները


Գրիգորյանն ու Կասպրշիկը քննարկել են ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

  • 23-05-2022 15:46:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
 
Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն