Ինչ տվեց դրոշներով ակցիան Հայաստանին և Արցախին


Ինչ տվեց դրոշներով ակցիան Հայաստանին և Արցախին

  • 23-05-2022 18:40:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը տպավորիչ էր, ճաշակով՝ ստացված։ Համոզվեցինք, որ Հայաստանը կարող է և պատրաստ է հյուրընկալել մեծ մրցաշարեր։ Ցավով պետք է արձանագրենք սակայն, որ քաղաքական որոշ խմբավորումներ հերթական փորձը արեցին սպորտային փառատոնի վրա ստվեր գցելու։ ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքի ժամանակ հանդիսատեսի շարքերից երկու երիտասարդ վազեցին բեմ և պարզեցին Արցախի դրոշները: Փորձենք հասկանալ, որն էր ակցիայի նպատակը և մասնավորապես մարզական տեսանկյունից ի՞նչ տվեց կամ կտա այն Հայաստանին և Արցախին։ Ինչ խոսք ակցիա իրականացնելու սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ Բայց արդյո՞ք մարզադահլիճները կամ ստադիոնները քաղաքական ակցիա իրականացնելու լավագույն վայրերն են։ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մեր երկրին է վստահել խոշոր մրցաշար մարզական տոն պարգևելով ՀՀ քաղաքացուն։ Ընդգծենք, որ Եվրոպայի առաջնության բացհամ հանդիսավոր արարողությունն ինչպես նաև մրցումները անց են կացվում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։ Այսինքն, այս ակցիան առաջին հերթին ստվեր գցեց միջազգային ֆեդերացիայի վրա։ Այո հնրավոր է խուսափենք տուգանքներից կամ պատժամիջոցներից, բայց․․․։
 
Այստեղ հարց է ծագում, այս ակցիայից հետո բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան մեր երկրին կվստահի՞ անցկացնել ասենք աշխարհի առաջնությունը։ Պատասխանը պարզ է։ Եկող տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եվս մեկ խոշոր մարզական իրադարձություն Հայաստանի համար։ Կարո՞ղ է արդյոք ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քաղաքական սադրանք համարելով երեկվա ակցիան փոխի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը։ Պատասխանը պարզ է։ Կարող էինք արդյոք մեր երկրում գտնվող հազարավոր ՌԴ քաղաքացիներ ակցիա իրականացնել մարզահամերգային համալիրում պարզելով ասենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշը։ Կարո՞ղ էին արդյոք մեր երկրում գտնվող ուկրաինացիները բացման արարողության ժամանակ ծածանել իրենց երկրի դրոշը։ Կարծում ենք կարող էին։ Այդ կերպ նրանք վնաս չէին հասցնի սեփական երկրին, քանզի առաջնությունը տեղի է ունենում այլ պետության տարածքում։ Ինչ է ստացվում․ ակնհայտորեն քաղաքականացնելով սպորտը՝ մենք փորձեցինք վնասել թե մեր պետության, թե մեր պետությանը մեծ մրցաշար վստահած միջազգային կազմակերպության հեղինակությանը։ Արդեն իսկ պարզ է, որ հայաստանյան ներքաղաքական որոշ խմբավորումներ նպատակաուղղված փորձում են պախարակել մեր երկրի հեղինակությունը։ Այս տարվա ապրիլի 25-ին Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպումը ևս նշանավորվեց քաղաքական ակցիայով, որը ոչ այլ ինչ էր, քան ծանր հարված հայկական ֆուտբոլին։
 
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման ընդմիջմանը ստադիոնում էին հայտնվել քաղաքացիներ, որոնք «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով փորձում էին տրիբունաներում ներկա ֆուտբոլասերներին իրենց քաղաքական օրակարգը թելադրել։ Երիտասարդներից մեկն էլ Արցախի դրոշով ներխուժել էր խաղադաշտ: Ակցիայի ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
 
Ինչ է ստացվում․ Իրավապաշտպանը գիտակցելով, որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաները արգելված են պախարակեց հայկական ֆուտբոլը, հայկական ֆուտբոլի հեղինակությունը։ Արդյոք հայկական ֆուտբոլը մեղավոր էր, որ ռևանշիզմի մոլուցքով լցված մի ինչ-որ խմբավորման չի հաջողվում հասնել իրենց բաղձալի նպատակին։ Մենք ապրում ենք ազատ և ժողովրդավար երկում։ Ազատությունն ու ժողովրդավարությունը, սակայն, ոմանք ընկալում են դավադրություն իրականացնելու միջոց։ Այստեղ հարց է ծագում, պատրատ ենք մենք ազատությանն ու ժողովրդավարությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը