Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան


Խուզարկություններ են կատարվել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան

  • 24-05-2022 11:54:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են  իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
 
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
 
Այդ մասին նա նաև հիշեցրեց ԱԳՆ-ի շենքի մոտ՝ այն շրջափակելիս:
 
Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում:  «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ խուզարկություններ են եղել նաև իրենց կուսակցության որոշ անդամների տներում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը