Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 միլիոն դրամ կհատկացվի


Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 միլիոն դրամ կհատկացվի

  • 24-05-2022 15:00:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։
 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասաց նա։
 
Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:
 
«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play