Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել


Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել

  • 24-05-2022 15:55:12   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում, գրում է Ermenihaber.am-ը: 
 
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում  անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների, և ոտնձգությունների թիրախ են դառնում»,-ասել է Էրդողանը:
 
Նա նաև նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Թուքրիայի զինված ուժերը, հետախուզությունն ու ոստիկանությունն ավարտեն իրենց նախապատրաստական ​​աշխատանքները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը