Բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացայի (ICF) հայաստանյան մասնաճյուղը՝ ICF Armenia-ն
24-05-2022 16:16:07 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում բացվել է քոուչինգի ոլորտում ամենահեղինակավոր կառույցի՝ Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (International Coaching Federation) մասնաճյուղը: ICF-ը կարգավորում է քոուչերի, քոուչինգի դպրոցների ու դասընթացների սերտիֆիկացման աշխատանքները, կազմակերպությունն ունի շուրջ 50,000 անդամ ավելի քան 180 երկրից և 140-ից ավելի մասնաճյուղ։ Հայաստանն այս ցանկում խորհրդանշական 100-րդ երկիրն է։
Մայիսի 19-ին տեղի ունեցած ICF Armenia-ի բացման պաշտոնական միջոցառման ընթացքում պանելային քննարկման ձևաչափով տարբեր ոլորտներ ու կազմակերպություններ ներկայացող բանախոսներն անդրադարձան քոուչինգի կարևորությանը, զարգացմանը, Հայաստանում դրա տարածման հեռանկարներին և անհրաժեշտությանը վերաբերող թեմաներին։ Պանելային քննարկումը վարեց ICF Armenia-ի նախագահ, ICF-ի կողմից MCC որակավորում ունեցող քոուչ, գործարար և թիմային քոուչ Նանա Հովհաննիսյանը։
Ինչպես նշեց Նանա Հովհաննիսյանը՝ Հայաստանում մասնաճյուղ բացելու համար Քոուչինգի միջազգային ֆեդերացիային առաջին անգամ դիմել են 2016 թվականին, երբ այստեղ ոլորտը միանգամայն նոր էր, շատերը թերահավատորեն էին մոտենում, նույնիսկ չկային այլ քոուչեր, որոնց հետ հնարավոր էր սեսիաներ անցկացնել․
«Հպարտ եմ, որ Հայաստանը ևս մեկ ու կարևոր քարտեզում դիրքավորվեց: Կարծում եմ` այսօր ժամանակն է հարցեր տալու, սեփական ներուժն ու ռեսուրսը բացահայտելու միջոցով գտնելու խնդիրների լուծման միանգամայն նոր մեթոդներ ու ձևեր, որոնք նույնիսկ աշխարհում չեն կիրառվում։ Հավատացած եմ, որ Հայաստանն ունի առաջինը դառնալու հնարավորությունը, և այստեղ կձևավորեն նոր համակարգեր ու դրանք տարածում կգտնեն ամենուր։ Մեր հավակնոտ նպատակը հենց դա է՝ Հայաստանը դարձնել քոուչինգ հաբ, կենտրոն, այստեղ համախմբել մարդկանց ամբողջ աշխարհից ու որպես պրոդուկտ աշխարհին ներկայացնել խնդիրների լուծման սեփական արդյունավետ մոտեցումները։ Շնորհակալ եմ այն առաջատար կազմակերպություններին ու գործընկերներին, ովքեր քոուչինգը գործնականում կիրառելով և իրենց ընկերություններում ներդնելով՝ մեծապես աջակցել են Հայասատանում ոլորտի զարգացմանն ու կայացմանը»,- հավելեց նա։
Միջոցառաման հատուկ հյուրը և բանախոսներից մեկը ICF Global-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային զարգացման ղեկավար Ալլա Կազաևան էր, որը Հայաստան է ժամանել բացման միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Անդրադառնալով Հայաստանում քոուչինգի զարգացմանն ու հեռանկարներին՝ Ալլա Կազաևան նշեց․
«Վիճակագրությունը միշտ ավելի խոսուն է լինում, ուստի թվերով ներկայացնեմ։ 2020 թվականի հուլիսին Հայաստանում կար ICF-ի 8 անդամ, այսօր՝ 2022 թվականին, արդեն՝ 35։ Վստահ եմ, որ այս տեմպերով աճը շարունակական է լինելու։ Քոուչինգն ամենուր է՝ բիզնես, կրություն, ֆիտնես, նույնիսկ մանկապարտեզից սկսած, այն կարևոր է բոլոր ոլորտներում, և այս համախմբված ուժի շնորհիվ մասանգետների ձայնն ավելի լսելի է դառնալու, իսկ արդյունքները սպասեցնել չեն տա։
Բիզնես, կրթություն, բանկային համակարգ և այլ ոլորտներ․ քոուչինգն արդյունավետ է բոլոր ուղղություններում, վստահեցնում են իրենց գործունեությունում քոուչինգը ներդրած մասնագետները։
«Իմ համոզմունքն է, որ մարդիկ անհատական նվաճումներից գնում են դեպի թիմային աշխատանք ու ձեռքբերումներ։ Անցյալը փոխել հնարավոր չէ, բայց կարելի է փոխել ու քո ցանկությամբ կառուցել ապագան․ հենց այս սկզբունքների վրա էլ կենտրոնանում է քոուչինգն ու դրանցով էլ աշխատում ենք մեր թիմերի հետ»-, ասաց ICF Armenia-ի Ֆինանսական տնօրեն Արա Չալաբյանը։
Բանախոսների թվում էին նաև Ամերիաբանկի տնօրինության անդամ, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը, ICF Armenia-ի Մարքեթինգի և հաղորդակցությունների տնօրեն, Picsart-ի Ուսուցման և զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը, «Մատենա»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և Hay’Li Human Development կազմակերպության համահիմնադիր Բորիս Ֆոկինը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև ICF Armenia-ի խորհրդի կազմը․
ICF Armenia-ի նախագահ Նանա Հովհաննիսյան (ICF MCC որակավորված քոուչ, Գործադիր և թիմային քոուչ), Ֆինանսական տնօրեն Արա Չալաբյան (ՀՀ Կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման տնօրեն, MBA, MBA, FCCA, CIA, CRMA, CRISC), Միջոցառումների կազմակերպման տնօրեն Աննա Վարդանյանց (Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար), Մարքեթինգի և հաղորդակցությունների տնօրեն Մադլեն Ա. Մինասյան (Picsart-ի Ուսուցման և զարգացման բաժնի ղեկավար), Հավատարմագրման տնօրեն Նատալի Ավագյան (ICF ACC որակավորված քոուչ, ԵՊՀ դասախոս), Անդամակցության տնօրեն Նառա Կարսենց (Neuromind-ի հիմնադիր, ICF PCC որակավորված քոուչ, թիմային քոուչ, EQ փորձագետ):
***
Քոուչինգի միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1995 թվականին՝ նպատակ ունենալով դառնալ յուրահատուկ կամուրջ ամբողջ աշխարհի քոուչերի և քուոչինգ համայնքի համար: 27 տարիների ընթացում Քոուչինգի միջազգային ֆեդերացիան ընդալյնվեց և դարձավ պրոֆեսիոնալ քոուչերի պատրաստման ամենամեծ կազմակերպությունը:
Քոուչինգի միջազգային ֆեդերացիան ոչ կոմերցիոն, քոուչերի և քոուչինգային դասընթացների գլխավոր հավատարմագրող կառույցն է։ Կազմակերպությունն ունի շուրջ 50,000 անդամ ավելի քան 180 երկրներից և 140 մասնաճյուղ 100 երկրում: