Բրյուսելը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայից հացահատիկ դուրս կրելու համար


Բրյուսելը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայից հացահատիկ դուրս կրելու համար

  • 24-05-2022 17:25:13   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայից Ռուսաստան հացահատիկի տեղափոխման մասին տեղեկությունների ֆոնին` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զուգահեռներ է անցկացրել խորհրդային անցյալի հետ, գրում է «Ազատությունը»: 
 
«Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում բանակը բռնագանձում է հացահատիկը և գյուղատնտեսական տեխնիկան: Սա ինչ-որ առումով հիշեցնում է մութ անցյալը՝ խորհրդային կոլեկտիվացման օրերը և 1930-ականների աղետալի սովը», - ասել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։
 
Նրա խոսքով` Մոսկվան միայն էներգամատակարարումները չէ, որ որպես զենք է օգտագործում, նմանատիպ իրավիճակ է նաև պարենային անվտանգության հետ կապված։
 
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան պնդում է, որ Ռուսաստանը միտումնավոր ռմբակոծում է Ուկրաինայում հացահատիկների պահեստները և արգելափակում Սև ծովում ուկրաինական նավերը, որոնք բեռնված են հացահատիկով ու արևածաղկի սերմերով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը