24-05-2022 19:02:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարել է դատախազի բողոքը մասնակի եւ մեկ ամսով կալանավորել Միքայել Բադալյանին:
Այս մասին գրառում է կատարել փաստաբան էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ի երեկոյան:
Նախնական տվյալներով՝ «Տելեգրամ» սոցիալական ցանցի օգտատեր Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս։