Արցախի աղջիկների թիմը երիտասարդների վոլեյբոլի ՀՀ առաջնությունում մրցանակային տեղ է զբաղեցրել


Արցախի աղջիկների թիմը երիտասարդների վոլեյբոլի ՀՀ առաջնությունում մրցանակային տեղ է զբաղեցրել

  • 24-05-2022 19:13:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 18-ից 23-ը ՀՀ Երևան քաղաքում անց է կացվել Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդների վոլեյբոլի 2022թվականի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին տղաների և աղջիկների վեցական թիմեր։ Արցախից առաջնությունում հանդես են եկել Արցախի աղջիկների և տղաների հավաքական թիմերը։
 
Արցախի աղջիկների թիմը երիտասարդների վոլեյբոլի ՀՀ առաջնությունում մրցանակային տեղ է զբաղեցրել։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց առաջնության «Արցախ» թիմի գլխավոր մարզիչ Գայանե Մելքումյանը։
 
«Աղջիկների` առաջնությանը մասնակցած թիմերն էին «Արցախ», «Ավան», «Աշտարակ», «Սիսիան», «ԽՄՕՄՄ», «Վան», իսկ տղաներինը՝ «Արցախ», «Գյումրի», «Սիսիան», «ԲԿՄԱ» , «Խաղային օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «ՖԻՄԱ»։ Տղաների հավաքականին չհաջողվեց դուրս գալ ենթախմբից, իսկ աղջիկները, դուրս գալով ենթախմբից, պայքարը շարունակեցին երրորդ և չորրորդ տեղերի համար։
 
<<Արցախ>>-<<Խաղային օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց>> թիմերը պայքարի մեջ մտան, որտեղ «Արցախ» թիմը 3։0 հաշվով գրավեց 3-րդ հորիզոնականը»,-նշել է Գ. Մելքումյանը։
 
Գլխավոր մարզչի խոսքով` թիմը պարգևատրվեց գավաթով, պատվոգրով, իսկ անդամները` մեդալներով։ Թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Դայանա Խաչատրյանը, ով նաեւ հուշանվեր է ստացել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը