Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան


Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան

  • 24-05-2022 20:58:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որը շարունակվեց երթով:
 
«Այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն էր։ Մենք որևէ դրական ակնկալիք սրանցից, բնականաբար, չունեինք։ Եվ որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ մեզ այլևս չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Իրավիճակը հետևյալն է՝ նկատեց նա․ Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել։
 
«Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ու դրան շատ չի մնացել, արդեն այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել։ Հետևաբար, սրանով է պայմանավորված, որ անկախ եղանակային պայմաններից, անկախ բոլոր ճնշումներից, գիտեք՝ առավոտից սկսել էին խուզարկություններ, մեր պայքարի բազմաթիվ ընկերների տներ էին մտել և շարունակում են այդ ճնշումները, անկախ այս ամենից մենք ոնց սկսել ենք այս պայքարը, սենց հետևողական քայլ առ քայլ օրեցօր ուժեղանալով գնալու ենք առաջ և այս պայքարը հասցնենք իր հաղթական ավարտին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը