Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում


Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում

  • 25-05-2022 13:50:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, գրում է «Ազատությունը»: 
 
«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, մենք հույս ունենք», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռուդենկոն առանց հավելյալ մանրամասներ նշելու։
 
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի է ունեցել երեկ՝ երկու երկրների միջպետական սահմանին:
 
Հանդիպման ավարտին տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը