Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ
25-05-2022 13:20:52 | Հայաստան | Քաղաքական
Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Հունանյանը նաև մամուլին կոչ է արել զերծ մնալ «տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։
Նշենք, որ այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որին էլ հղում անելով՝ լուրը հրապարակել էին լրատվամիջոցները:
Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից: