Մոսկվան երբեք չի գնա նման զոհաբերության


Մոսկվան երբեք չի գնա նման զոհաբերության

  • 25-05-2022 15:26:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
 
«Չնայած այն հանգամանքին, որ Հարավային Օսեթիայում նշանակված է Ռուսաստանին միանալու հանրաքվե` Մոսկվայում այդ հեռանկարով ոգեւորված չեն։
 
Ու սա այն դեպքում, երբ ռուս- վրացական հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական համարել չենք կարող։
 
Այս համատեքստում` առնվազն տարակուսելի է, որ որոշ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են Արցախը Ռուսաստանի կազմում տեսնելու հեռանկարը։
 
Նման տարբերակը գործնականում բացառված է։
 
Նախ, Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են ու հետո` Արցախը, նույնիսկ հայկական հարցը` համապարփակ, Մոսկվայի համար երբեք չունեն այն գինը, հանուն որի նա կգնա ռուս- ադրբեջանական կամ ռուս- թուրքական հարաբերությունների փչացմանը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play