Դեսպանների այց Սյունիքի մարզ․ Երեւանը հրաժարվել է


Դեսպանների այց Սյունիքի մարզ․ Երեւանը հրաժարվել է

  • 25-05-2022 16:04:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Հայաստանում ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի դեսպաններն այցելել են Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Խոսվել է սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին. դեսպանն ընդգծել է, որ ինքը հասկանում է, որ Սյունիքի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջան է։ Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է աջակցություն ցուցաբերել մարզին ԱՄՆ տարբեր պետական ​​կառույցների միջոցով։ Մարզպետը կարևորել է դեսպանի պարբերաբար այցելությունները Սյունիք՝ նշելով, որ դա որոշակի ցուցիչ է տեղի բնակիչների համար։
 
Նույն օրը Սյունիքի մարզ է մեկնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանն այցելել է Տեղ և Պարույր Սևակ սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ։ Կապանում Սյունիքի մարզի վարչակազմի ներկայացուցիչները «երախտագիտություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»։ Դեսպանին ներկայացվել են Հայաստանի սահմանի այս հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, ասվում է հաղորդագրության մեջ։
 
Մոսկվան արդեն գծել է «Հայաստանի սահմանները» Տեղ և Պարույր Սեւակ գյուղերի մոտ՝ այնտեղ տեղավորելով իր սահմանապահներին։ Ռուսաստանը պատրաստ է իր սահմանակետերը տեղադրել Հայաստանի նոր «սահմանին», որը մտադիր է գծել «ըստ խորհրդային քարտեզների»։
 
Հայաստանի իշխանությունը հրաժարվել է նույնիսկ իր «խորհրդային սահմանների» պաշտպանությունից։ Այդ պարագային ոչ Բայդենը կարող է օգնել, ոչ Շառլ Միշելը, ոչ էլ ինքը Տեր Աստված»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play