Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում, հայտարարել է Պուտինը


Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում, հայտարարել է Պուտինը

  • 25-05-2022 16:43:47   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել Է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ իրենք կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում՝ գործելով համատեղ. հեռագիրը հրապակարվել Է Կրեմլի Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Մեր երկիրը մշտապես հատուկ նշանակություն Է տվել աֆրիկյան գործընկերների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: 2019 թվականին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան Աֆրիկա գագաթնաժողովը լավ պայմաններ Է ստեղծել ինչպես երկկողմ մակարդակով, այնպես Էլ բազմակողմ հիման վրա արդյունավետ համագործակցության ընդլայնման համար»,-ասվում Է հեռագրի տեքստում:
 
Նախագահը վստահություն Է հայտնել, որ, գործելով միասին, Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան տարբեր բնագավառներում ապահովել բազմաթիվ հեռանկարային նախագծերի ու նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը՝ հանուն երկրների ու ժողովուրդների բարօրության, ի շահ Աֆրիկայում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ու կայունության ամրապնդման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը