Կփակվի Դ․Անհաղթից դեպի նախկին Ռայկոմի ուղղությունը


Կփակվի Դ․Անհաղթից դեպի նախկին Ռայկոմի ուղղությունը

  • 25-05-2022 16:55:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը:
 
Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է:
 
«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են Երևանի քաղաքապետարանից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն