Մինչ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում. Փաշինյան


Մինչ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում. Փաշինյան

  • 25-05-2022 17:06:15   | Հայաստան  |  Քաղաքական

Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նաև գերիների վերադարձն է եղել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց, որ Եվրամիության, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարվածները պետք է վերադարձվեն։
 
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն աընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։ «Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն», - ասաց ՀՀ վարչապետը: 
 
Նա հայտնեց, որ մինչ այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ «Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, ի դեպ, ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք», - ասաց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական