«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում


«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

  • 25-05-2022 18:28:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր ԱԺ –Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բանակցություննեի գործընթացից բացահայտումներ է պատրաստվում անել:
 
«Շատերն ասում են, թե Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991 դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն:  2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղաչաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմը այդ հենքը ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է ապագա հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել: Մենք արդարացիոներ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը: «Մադրիդյան սկզբունքները» ընդունած կառավարության ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են: Նրանք Ադրբեջանին վետոյի իրավունք ենք տվել ԼՂ կարգավիճակի հարցը լուծելու մասով: Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»:
 
Փաշինյանի խոսքով՝ ամենասենսացիոն հարցն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է:
 
«Հետո ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Սա է ճշմարտությունը: Ես համանախագներին հարցրել եմ ու ասել՝ ես նոր մարդ եմ, ասեք՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ պաուզայից հետո ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի: 2016-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում է՝ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը: Բայց մենք դա չենք անի: Հայաստանում դա ֆուռոռ առաջացրեց, պետական մակարդակով դա ներկայացվեց որպես հաղթանակ: Ոչ մեկ չի ասում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում: Դա նշանակում է, որ Լեռանյին Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից: Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաճեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը:  Սա է ամբողջ ճշմարտությունը»:
 
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այսօր ասում են՝ իրենք են պատերազմը բերել.«Ոչ մենք պատերազմ չենք բերել, դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք: Այդ պատերազմը կանխելու մեկ ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները: Պատերազմը 2016-ին սկսել էր, և Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել ու ասել՝ պատերազմ չունենալու հույս չունենաք: Մենք հիմա ամեն հնարավորն անում ենք, որ ԼՂ հայության անվտանգությունը ու կարգավիճակի հարցը լուծվի ու ասում ենք, որ օրակարագի ամենավերևում խաղաղությունն է: Մենք գնալու ենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի, տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու հետևից: Մենք այդ ճանապարհին ընկելու ենք, վեր ենք կենալու, մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, ինչ ասես ասելու են, բայց մենք մեր նպատակից չենք շեղվելու»,-եզրափակեց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play